Արդյունաբերական Խառնիչ – Mixer (Industrial Mixer)
Արդյունաբերական խառնիչը սարքավորում է , որը նախատեսված է տարբեր հատիկաչափով կամ ֆիզիկական հատկություններով նյութերի միատարր խառնուրդ ստանալու համար։
Այն հաճախ անվանվում է նաև՝
- Արդյունաբերական հարիչ (Industrial Stirrer)
- Արդյունաբերական խառնիչ մեքենա (Industrial Blending Machine)։
Խառնիչները կիրառվում են այն դեպքերում, երբ արտադրական գործընթացներում անհրաժեշտ է նյութերի հստակ համաչափ խառնուրդ , օրինակ՝ մետաղագործական , քիմիական , շինանյութերի կամ սննդարդյունաբերության մեջ։